Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ սույն Օգտատերի համաձայնագրի հետ (այսուհետ՝ Համաձայնագիր), ընդունել Համաձայնագրով ստանձվող պատասխանատվությունը և հաստատել Ձեր անվերապահ համաձայնությունը:
1. ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1.1. կայք (այսուհետ՝ Կայք)՝ համակարգչային ծրագրային միջոցների համալիր, որը տեղադրված է www.sovorir.am վեբ-սերվերում, և նախատեսված է Կայքի տեխնիկական ապահովման համար:
1.2. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, ով կամավոր կերպով և նախատեսված ձևաչափով գրանցվել է sovorir.am վեբ-կայքում՝ Կայքի կողմից առաջարկվող ծառայությունները ստանալու նպատակով, և ով, գրանցելով Օգտատիրոջ (իր) անունը (լոգինը) և գաղտնաբառը, դարձել է սույն Համաձայնագրի կողմ ու համաձայնություն տվել դրա պայմաններին՝ ինչպես իր, այնպես էլ իր ծնողի և օրինական ներկայացուցչի անունից կամ անչափահասի անունից, ում ծնողը կամ օրինական ներկայացուցչը նա հանդիսանում է: Օգտատերը գրանցման ժամանակ որոշում է իր կարգավիճակը հետևյալ ցանկից՝ սովորող, ուսուցիչ, ծնող, հյուր:
1.3. Օգտատիրոջ անուն (լոգինը)՝ սիմվոլների հաջորդականություն, որը միանշանակորեն տարբերակում (նույնականացնում) է յուրաքանչյուր առանձին վերցրած Օգտատիրոջը Կայքի այլ օգտատերերից: Որպես լոգին կարող է հանդես գալ Օգտատիրոջ անձնական էլեկտրոնային հասցեն:
1.4 Գաղտնաբառ՝ սիմվոլների հաջորդականություն, որը հայտնի է միայն Օգտատիրոջը, կոդավորված ձևով պահվում է Կայքում և գործածվում է միայն Օգտատիրոջ ինքնանույնականացման համար:
1.5. Նախադպրոցական՝ sovorir.am կայքի նախադպրոցական տարիքի Օգտատեր, ով հաճախում է կամ չի հաճախում նախադպրոցական ուսումնական հաստատություն, և գործում է իր անունից՝ իր ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
1.6. Սովորող՝ sovorir.am կայքի Օգտատեր, ով հանդիսանում է տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, մասնագիտացված, հատուկ դպրոցի կամ վարժարանի սովորող, և գործում է իր անունից, ինչպես նաև իր ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:
1.7. ՈԻսուցիչ՝ sovorir.am կայքի Օգտատեր, ով հանդիսանում է նախադպրոցական հաստատության կամ տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, մասնագիտացված, հատուկ դպրոցի կամ վարժարանի մանկավարժական աշխատող:
1.8. Ծնող՝ sovorir.am կայքի Օգտատեր, ում երեխան սովորող է:
1.9. Հյուր՝ sovorir.am կայքի Օգտատեր, ով որևէ այլ նպատակով գրանցվել և տեղեկատվություն է ստանում Կայքից:
1.10. sovorir.am Կայքի վարչական կազմ (այսուհետ՝ Ադմինիստրացիա)՝ մարդկանց խումբ, ովքեր հանդիասանում են Կայքի պաշտոնական լիազոր ներկայացուցիչները և իրականացնում են Կայքի իրավաբանական և վարչական աշխատանքները:
1.11. sovorir.am Կայքի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ մասնագետների խումբ, ովքեր Օգտատերերին տրամադրում են խորհրդատվություն Կայքի տեխնիկական հարցերի վերաբերյալ, բացառությամբ Օգտատիրոջ սարքավորումների կարգաբերմանն առնչվող խնդիրների, կամ Կայքին ուղղակիորեն չվերաբերող հարցերի:
1.12. Գրանցում՝ ընթացակարգ, որի ընթացքում Օգտատերը լիովին և անվերապահորեն ընդունում է սույն Համաձայնագրի պայմանները և սահմանված կարգով ներկայացնում է հավաստի տվյալներ իր մասին: Գրանցումը համարվում է ավարտված միայն Օգտատիրոջ կողմից գրանցման բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո, ներառյալ ակտիվացումը, որն իրականացվում է եզակի հղում ուղարկելով Օգտատիրոջ նշած էլեկտրոնային հասցեին: Օգտատիրոջ կողմից այդ հղումի ստացումը հանդիսանում է Կայքի կողմից Օգտատիրոջը գրանցելու համաձայնություն: Օգտատիրոջ և Ադմինիստրացիայի միջև կնքվող սույն Համաձայնագիրը համարվում է կնքված, երբ Օգտատերը կատարում է անցում նշված հղումով:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Համաձայնագրի առարկան է Կայքի կողմից Օգտատերերին հետևյալ ծառայությունների տրամադրումը` նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների առցանց ուսուցում, ծնողներին իրենց երեխաների մասին տեղեկատվության տրամադրում, աջակցություն ուսոցիչների դասավանդման գործընթացին, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացում, որոնց մասին տեղեկությունները տեղադրված են Կայքում:
2.2. Մինչ Կայքում գրանցման պահը Օգտատերը պարտավոր է ծանոթանալ սույն Համաձայնագրի դրույթների հետ:
2.3. Կայքի Ադմինիստրացիայի առաջարկը՝ Համաձայնագրի պայմանների ընդունման մասին, հանդիսանում է հանրային օֆերտա (առաջարկ): Համաձայնագրի պայմանների ընդունումը Օգտատիրոջ կողմից համարվում է ակցեպտ (հոժարագիր) և առաջացնում է Օգտատերի կողմից սույն Համաձայնագրով սահմանված կանոնների պահպանման պարտավորություն:
2.4. Օգտատիրոջ գրանցումը Կայքում նշանակում է, որ Օգտատերը անվերապահորեն և ամբողջությամբ ընդունում է սույն Համաձայնագիրը (օֆերտայի ակցեպտ):
2.5. Կայքի Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել և (կամ) լրացնել սույն Համաձայնագիրը՝ առանց նախապես Օգտատիրոջը տեղյակ պահելու:
2.6. Համաձայնագրի գործող տարբերակին (նոր խմբագրությամբ) ծանոթանալը հանդիսանում է Օգտատիրոջ պատասխանատվությունը (Համաձայնագրի գործող տարբերակը տեղադրված է Կայքում՝ հետևյալ հասցեով. http://sovorir.am/site/terms
2.7. Համաձայանգրում փոփոխություններ և կամ լրացումներ կատարելուց հետո Կայքի տրամադրած ծառայություններից օգտվելը նշանակում է, որ Օգտատերը համաձայն է այդ փոփոխությունների և(կամ) լրացումների հետ:
2.8. Կայքի լիարժեք հասանելիությունն ապահովելու նպատակով սահմանվում են հետևյալ տեխնիկական պահանջները.
· Ժամանակակից բրաուզեր՝ JavaScript, Cookies և HTML 5- ի որոշ տարրերի հնարավորություներով,
· Կայքն աշխատում Է ժամանակակից բրաուզերներով՝ ինչպես համակարգիչներով, այնպես էլ մոբիլ (շարժական) սարքերով,
· Կայքն աշխատում է հետևյալ բրաուզերներով՝ Microsoft Internet Explorer 8 և ավելի բարձր տարբերակները, Google Chrome (վերջին տարբերակ), Firefox (վերջին տարբերակ), Safari ( տարբերակ 7 և ավելի բարձր), Google Chrome Android-ի համար, Safari iOS 9-ի համար կամ ավելի բարձր,
· Համացանցի (ինտերնետի) մշտական առկայություն՝ վայրկյանում առնվազն 2 մբթ/վրկ արագությամբ:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կայքի Ադմինիստրացիայի իրավունքներն ու պարտականությունները
3.1.1 .Օգտատիրոջ համար կարևոր տեղեկատվությունը պահպանելու նպատակով Կայքի Ադմինիստրացիան կանոնավոր կերպով ստեղծում է տվյալների պահուստային պատճեններ՝ դրանք հետագայում վերականգելու հնարավորությամբ:
3.1.2 Կայքի Ադմինիստրացիան պարտավորվում է մինչև սույն Համաձայնագրի դադարեցումը Օգտատիրոջը տրամադրել այն ծառայությունները, որոնք ստուգված և ներառված են Կայքի կանոնավոր գործառնության մեջ:
3.1.3 Կայքի Ադմինիստրացիային իրեն իրավունք է վերապահում հետևելու Օգտատիրոջ գործողություններին՝ Կայքի ծառայություններից օգտվելու շրջանակներում, և կանխելու սույն Համաձայնագրի դրույթները խախտող ցանկացած նյութերի, այդ թվում արտահայտությունների հրապարակումը: Ադմինիստրացիան նաև իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Օգտատերը կրի սույն Համաձայնագրով իր ստանձնած և Ադմինիստրացիայի լիազորությունների շրջանակներում գտնվող ողջ պատասխանատվությունը: Կայքի Ադմինիստրացիայի անգործությունը, Օգտատիրոջ կողմից սույն Համաձայնագիրը խախտող գործողություններ իրականացնելու պահին, չի նշանակում, որ համապատասխան միջոցներ չեն կիրառվի հետագայում:
3.1.4 Օգտատիրոջ կողմից իր գաղտնաբառի կորստի դեպքում, նրա պահանջով գաղտնաբառը կարող է ուղարկվել այն էլեկտրոնային հասցեին, որը նշվել է գրանցման ժամանակ: Եթե ինչ-որ պատճառով Օգտատերը չի կարող օգտագործել այդ էլեկտրոնային հասցեն, ապա գաղտնաբառը կարող է տրամադրվել Օգտատիրոջը միայն իր կողմից ներկայացված տվյալների համապատասխանության ստուգումից կամ թարմացումից հետո:
3.1.5 Կայքի Ադմինիստրացիան չի պարտավորվում վերադարձնել կամ ոչնչացնել Օգտատիրոջ կողմից ներկայացված նյութերը` Կայքի մատուցված ծառայությունների կամ դրանցից օգտվելու առումով:
3.1.6 Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական կամ այլ կորուստների դեպքում, որոնք առաջանում են Կայքի աշխատանքի ժամանակավոր դադարի դեպքում հետևյալ պատճառներով՝ պլանային կամ արտապլանային տեխնիկական և կանխարգելիչ աշխատանքներ, ինտերնետ պրովայդերների, համակարգչային ցանցերի, սերվերների և այլ միջոցների տեխնիկական խափանումներ, ինչպես նաև երրորդ անձի հակաիրավական գործողություններ կամ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) առկայություն: Միաժամանակ Ադմինիստրացիան պարտավորվում է գործադրել առավելագույն ջանքեր վերականգնելու Կայքի աշխատանքը հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
3.1.7 Կայքի Ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխելու և(կամ) լրացնելու Կայքի ձևավորումը, բովանդակությունը, ծառայությունների ցանկը, օգտագործվող սկրիպտները, ծրագրային ապահովումը, սպասարկման հավելվածները և Կայքում գործածվող կամ պահպանվող այլ օբյեկտները՝ այդ մասին Օգտատիրոջը ծանուցելով կամ առանց նրան տեղյակ պահելու:
3.2. Օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները
3.2.1. Օգտատերն իրավունք ունի օգտվելու Կայքի կանոնավոր շահագործման մեջ գտնվող բոլոր ծառայություններից՝ սեփական նյութերը հրապարակելու և ուղարկելու նպատակով, որոնք արգելված չեն սույն Համաձայնագրով և չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:
3.2.2. Իր տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով Օգտատերն իր վրա է վերցնում երրորդ անձի հասանելիությունից գաղտնաբառը պահպանելու ու երրորդ անձին գիտակցաբար այն չտրամադրելու պատասխանատվությունը, ինչպես նաև Կայքի օգնությամբ գաղտնաբառը ժամանակին փոխելու պատասխանատվությունը՝ դրա կորստի կամ այլ անհրաժեշտությունից բխող դեպքերում:
3.2.3. Եթե Օգտատերը հայտնաբերում է այնպիսի փաստեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ իր մուտքը չարտոնված օգտագործվել է որևէ այլ անձի կողմից, նա անհապաղ պետք է դիմի Տեխնիկական սպասարկման ծառայություն՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@sovorir.am էլեկտրոնային հասցեով, և պարզաբանի իրավիճակը Ադմինիստրացիայի հետ: Վերջինս կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ Կայքի ծառայություններից օգտվելու Օգտատիրոջ հնարավորությունները վերականգնելու նպատակով:
3.2.4. Կայքում որպես Ուսուցիչ գրանցված Օգտատերը իրավունք ունի դիտել իր սովորողների արդյունքները և վիճակագրական տվյալները:
3.2.5.Սովորողը, գրանցվելով sovorir.am կայքում, ավտոմատ կերպով թույլ է տալիս նույնականացում անցած Ուսուցիչներին դիտել իր արդյունքներն ու վիճակագրական տվյալները:
3.2.6. Օգտատերը համաձայնում է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտվել որպես ՀՀ օրենսդրության կամ միջազգային նորմերի խախտում, այդ թվում՝ մտավոր սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների բնագավառներում, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի
գործողություններ, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել Կայքի ու դրա ծառայությունների բնականոն աշխատանքի խաթարմանը:
3.2.7. Կայքում Օգտատիրոջ կողմից մեկնաբանությունները և այլ գրառումները չպետք է հակասեն ՀՀ օրենսդրությանը և բարոյականության ու բարեկրթության համընդհանուր նորմերին:
3.2.8. Օգտատերը զգուշացվում է, որ Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից Կայքում պարունակվող արտաքին հղումների (կայքերի) հաճախումների և արտաքին ռեսուրսների օգտագործման համար:
3.2.9. Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում և չունի ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ Օգտատիրոջ հանդեպ այն վնասների և կորուստների դեպքում, որոնք առաջանում կամ կարող են առաջանալ կապված՝ Կայքի ցանկացած բովանդակության հետ, հեղինակային իրավունքների գրանցման և նման գրացումների մասին տեղեկատվության հետ, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների հետ, որոնք հասանելի են դարձել կամ ստացվել Կայքում տեղադրված տեղեկատվության, արտաքին կայքերին և ռեսուրսներին հղումների կամ Օգտատիրոջ այլ կոնտակտների միջոցով:
3.2.10. Օգտատերն ընդունում է այն պայմանը, որ Կայքի բոլոր նյութերը և ծառայությունները կամ դրանց ցանկացած մասը կարող են ուղեկցվել գովազդով: Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն և պարտավորություն չի կրում նման գովազդի համար:
3.2.11. Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի սեփական հայեցողությամբ և առանց հատուկ ծանուցման կամ նախազգուշացման սահմանափակելու Օգտատիրոջ մուտքը Կայք՝ սույն Համաձայնագրի պահանջները խախտելու դեպքում:
3.2.12. Օգտատերը համաձայն է, որ Կայքի Ադմինիստրացիան կարող է օգտագործել նրա անձնական տվյալները մարկետինգային հետազոտություններ կատարելու նպատակով՝ առանց երրորդ անձին փոխանցելու, ինչպես նաև իր հայեցողությամբ Օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին ուղղարկել գովազդային ու տեղեկատվական նյութեր և(կամ) տեղադրել դրանք Օգտատիրոջ հասանելիության տարածքում:
3.3. Օգտատիրոջն արգելվում է.
3.3.1. Կայքի ծրագրային միջոցներով և(կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել և փոխանցել տեքստեր, ծրագրեր, պատկերներ կամ նյութեր, որոնք քարոզում կամ արտացոլում են ահաբեկչական գործունեություն, բռնություն, մահ կամ հրահրում են ազգամիջյան, ռասսայական, կրոնական թշնամանք, ինչպես նաև պարունակում են որևէ ձևով անչափահաս անձանց վնասող տեքստեր կամ նկարներ, ներառյալ պոռնոգրաֆիայի տարատեսակներ:
3.3.2. Կայքի ծրագրային միջոցներով և(կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել կամ փոխանցել տեքստեր, ծրագրեր, պատկերներ կամ նյութեր, որոնք պարունակում են անպարկեշտ բովանդակություն և տեղեկատվություն, կամ որևէ ձևով դրդում են անօրինական գործողությունների, ներառյալ մոլախաղեր, զենքի կամ թմրանյութերի անօրինական վաճառք:
3.3.3. Կատարել կամ թույլ տալ հանցագործությունների կամ կործանարար գործողությունների կատարում, որոնք հետապնդվում են ՀՀ օրենսդրությամբ:
3.3.4. Կայքի ծրագրային միջոցներով և(կամ) հրապարակման որևէ այլ ձևով բեռնել, տեղադրել, պահել կամ փոխանցել ցանկացած գովազդային տեղեկատվություն, խարդախության սխեմաների նկարագրություն, ցանցային մարքետինգի սխեմաներ (MLM), համացանցում շահույթ ստանալու համակարգեր և այլն:
3.3.5. Ներկայացնել իրեն որպես այլ անձ կամ որևէ կազմակերպության և (կամ) հանրության ներկայացուցիչ, ինչպես նաև մոլորության մեջ գցել այլ Օգտատերերին:
3.3.6. Կայքից դուրս հավաքագրել և պահպանել այլ Օգտատերերի մասին տեղեկություններ` ավտոմատ կերպով կամ ձեռքով:
3.3.7. Որևէ կերպ խոչընդոտել Կայքի աշխատանքին, այդ թվում` բեռնել, պահպանել, փոխանցել կամ տեղադրել նյութեր, որոնք պարունակում են.
· վիրուսներ, այլ համակարգչային կոդեր, ֆայլեր և ծրագրեր՝ նախատեսված համակարգչային կամ հեռահաղորդակցման սարքերի խափանման, ոչնչացման, կամ գործունեության սահմանափակման համար,
· ծրագրեր՝ նախատեսված չարտոնված մուտքեր կատարելու համար,
· կոմերցիոն ծրագրային արտադրանքների սերիական համարներ և դրանց գեներացման ծրագրեր,
· լոգիններ, գաղտնաբառեր և այլ միջոցներ՝ Կայքի վճարովի ծառայություններին չարտոնված մուտք ստանալու համար,
· վերը թվարկված տեղեկատվությանը վերաբերող հղումներ:
4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
4.1. Կայքում գրացվելու նպատակով Կայքի Ադմինիստրացիայի կողմից կատարվում է Օգտատիրոջ անձնական տվյալների հարցում՝ հետևյալ ծառայությունների մատուցման համար.
· փոխանցել տեղեկատվություն (այդ թվում գովազդ) Օգտատիրոջը,
· պատասխանել Օգտատիրոջ հարցերին,
· հրապարակել Օգտատիրոջ արձագանքները,
· պահպանել հետադարձ կապ Օգտատիրոջ հետ և ուղղարկել նորություններ, եթե Օգտատերը թողել է իր տվյալները Կայքի նորություններին բաժանորդագրման միջոցով: Եթե Օգտատերը ցանականում է դադրեցնել նորությունների ստացումը, ապա նա կարող է այդ անել Կայքի հատուկ էջում, որի հղումը կցվում է նրան ուղարկվող նամակներում:
4.2. Ընդունելով սույն Համաձայնագիրը Օգտատերը տալիս է համաձայնություն՝ Կայքի Ադմինիստրացիայի կողմից իր անձնական տվյալների մշակմանը, մասնավորապես հետևյալ նպատակներով.
· ստանալ գովազդ,
· ստանալ sms հաղորդագրություններ և հեռախոսազանգեր,
· ստանալ այլ ծառայություններ:
4.3. Կայքի Ադմինիստրացիան պահպանում է Օգտատիրոջ անձնական տվյալները` ՀՀ օրենսդրության պահանջներին և իր ներքին կանոնակարգերին համապատասխան:
4.4. Անձնական տվյալների անվտանգությունն ապահովվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համապատասխան
4.5. Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերն իր կամքով է տրամադրում իր անձնական տվյալների մասին տեղեկությունները՝ այլ անձնաց հետ ընդհանուր հասանելիություն ապահովելու համար:
4.6. Կայքի Ադմինիստրացիան կարող է փոխանցել Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ անձանց հետևյալ դեպքերում.
ա. եթե Օգտատերը տվել է իր անձնական տվյալները փոխանցելու համաձայնությունը,
բ. եթե փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջը՝ Կայքի ծառայություններից օգտվելու համար,
գ. եթե փոխանցումը նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և կատարվում է օրենքով սահմանված կարգով,
դ. եթե փոխանցումը տեղի է ունենում բիզնեսի վաճառքի կամ դրա փոխանցման այլ ձևերի (մասնակի կամ ամբողջությամբ) հետևանքով, ընդ որում երբ գնորդին են փոխանցվում անհատական տվյալների գաղտնիության պահպանման վերաբերյալ բոլոր պարտավորությունները:
4.7. Օգտատերն իրավունք ունի փոփոխելու իր կողմից ներկայացված անձնական տվյալները:
4.8. Օգտատերն իրավունք ունի հետ կանչելու իր անձնական տվյալների մշակման համաձայնությունը՝ նամակ-դիմում ուղարկելով Կայքի Կոնտակտներ բաժին (http://sovorir.am/site/terms):
5. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
5.1. Կայքում տեղադրված օբյեկտները` դիզայնի տարրերը, տեքստերը, առաջադրանքները, նկարազարդումները, պատկերները, տեսահոլովակները, ծրագրերը, ծրագրային կոդերը, սկրիպտները, և այլն (այսուհետ՝ Նյութեր), հանդիսանում են Կայքի (այսուհետ սույն բաժնում՝ Իրավատեր) բացառիկ իրավունքի օբյեկտներ:
5.2. Մտավոր գործունեության արդյունքները և դրանց հավասարեցված անհատականացման միջոցները պաշտպանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտի միջազգային կոնվենցիաներով:
5.3. Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի Նյութերը (ամբողջությամբ կամ դրա էական մասերը) չեն կարող օգտագործվել որևէ ձևով՝ վերարտադրվել (այդ թվում պատճենման միջոցով), լրամշակվել, տարածվել, հրապարակվել և այլն, առանց Իրավատիրոջ թույտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ Իրավատերը տվել է իր համաձայնությունը՝ ազատ օգտագործելու Նյութերը ցանկացած անձի կողից:
5.4. Իրավատիրոջն է պատկանում Նյութերի օգտագործման բացառիկ իրավունքը: Նյութերը օգտագործվում են ծառայությունների մատուցման ժամանակ և կարող են օգտագործվել Օգտատիրոջ կողմից միայն համապատասխան ծառայությունների ստացման ժամանակ: Նյութերի որևէ այլ գործածություն հնարավոր է միայն Կայքի Ադմինիստրացիայի գրավոր համաձայնությամբ:
5.5. Կայքում պարունակվող տեղեկատվության արտոնված կիրառման ժամանակ Օգտատերը պարտավոր է կատարել հետևյալ հղումը՝ www.sovorir.am:
5.6. Կայքում Օգտատիրոջ կողմից տեղադրված հեղինակային նյութերը չեն վերադարձվում: Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի Կայքում տեղադրված Օգտատիրոջ հեղինակային նյութերը տնօրինել առանց նրա նախնական համաձայնության և հեղինակային վճարի տրամադրման:
5.7. Օգտատերը (Օգտատիրոջ օրինական ներկայացուցիչը) իր համաձայնությունն է տալիս օգտագործելու ստեղծագործական առաջադրանքի կատարման ժամանակ իր մտավոր գործունեության արդյունքները՝ մատնանշելով Օգտատիրոջ (հեղինակի) անունը:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Կայքում ծառայություններ են մատուցվում նախադպրոցականների, դպրոցականների, ուսանողների և ուսուցիչների առցանց ուսուցում իրականացնելու, ծնողներին իրենց երեխաների մասին տեղեկատվության տրամադրելու, ուսուցիչների դասավանդման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Կայքում տեղադրված այլ միջոցառումների անցկացման նպատակով:
6.2. Ծառայությունները մատուցվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով: Ծառայությունների ամբողջական ցանկը տեղադրված է կայքում:
6.3. Ծառայությունների որոշ մասը Օգտատիրոջը մատուցվում է վճարովի հիմունքներով՝ համաձայն Կայքի Ադմինիստրացիայի կողմից հաստատված սակագների: Վճարովի ծառայությունների ցանկը և դրանց վճարման կարգն ու ժամկետները տեղադրված են Կայքի “վճարովի ծառայություններ” բաժնում:
6.4. Օգտատերը պարտավորվում է ինքնուրույն և ժամանակին ծանոթանալ Կայքի Ադմինիստրացիայի կողմից մատուցվող ծառայություններին, ներառյալ վճարովի ծառայությունների սակագներին (դրանց մասին տեղեկատվությունը տեղադրված է Կայքում):
6.5. Վճարովի ծառայությունները Օգտատիրոջը մատուցվում են 100% կանխավճարի պայմանով՝ համաձայն սահմանված սակագների:
6.6. Վճարման բացակայության կամ սահմանված ժամկետում վճարումը չստանալու պարագայում, Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի մերժելու Օգտատիրոջ կողմից ընտրված վճարովի ծառայությունների մատուցումը:
6.7. Կայքի վճարովի ծառայություններից օգտվելը չի հանդիսանում Կայքում Օգտատիրոջ գրացվելու և նրա մասնակցության անհրաժեշտ պայման: Վճարովի ծառայությունները մատուցվում են Օգտատիրոջը միայն նրա համաձայնությամբ:
6.8. Կայքի վճարովի ծառայություններից օգտվելու համար Օգտատիրոջ կողմից վճարված դրամական միջոցները ենթակա չեն վերադարձման, ներառյալ Կայքի ծառայություններից նրա հրաժարվելու դեպքում:
6.9. Վճարման ժամանակ իր թույլ տված սխալների համար պատասխանատու է Օգտատերը:
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
7.1. Կայքը և Կայքի Ադմինիստրացիան պատասխանատվություն չեն կրում Օգտատերերի մուտքի թույլտվությունների դադարեցման, ծառայությունների մատուցումն ապահովող ծրագրային ապահովումների և սարքավորումների աշխատանքի դադարեցման, Օգտատերերի անձնական և այլ տվյալների կորստի (առանց մասնակի կամ ամբողջությամբ վերականգնման հնարավորության) և Օգտատերերի «ակաունտներում» առկա տեղեկատվության կորստի համար, ինչպես նաև պարտավոր չեն փոխհատուցել Օգտատերերի կրած վնասները, եթե այդ ամենը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցության՝ չկանխատեսված արտակարգ իրավիճակների, հետևանքով, որոնց դեպքում Կայքի աշխատանքային գործառույթի պատշաճ կատարումն դարձել է անհնարին: Այդպիսի իրավիճակներ են աղետները, այդ թվում բնության աղետները (հրդեհը, երկրաշարժը, ջրհեղեղը և այլն), պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը ինչպես նաև երրորդ անձի, այդ թվում` պետական անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունները և այլն:
8. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
8.1. Կայքի նյութերի և ծառայությունների օգտագործումը կարգավորվում Է ՀՀ օրենսդրությամբ: Բոլոր վեճերը և բողոքները կարգավորվում են սույն Համաձայնագրի դրույթների համաձայն կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.2. Օգտատիրոջ ցանկացած հարց, մեկնաբանություն կամ այլ գրագրություն պետք է ուղղվի Կայքի Ադմինիստրացիային՝ info@sovorir.am էլեկտրոնային հասցեով: Կայքի Ադմինիստրացիան չի պարտավորվում պատասխանել որևէ այլ եղանակով նրան ուղղված հարցերին, հարցումներին, առաջարկություններին և այլն տեղեկատվությանը և պատասխանատվություն չի կրում դրանց չարձագանքման համար:
8.3. Սույն Համաձայնագրի վերաբերյալ ծագած բոլոր հարցերը և պահանջները Օգտատերն առաջին հերթին ուղղում է Կայքի Ադմինիստրացիային՝ info@sovorir.am էլեկտրոնային հասցեով: Կայքի Ադմինիստրացիան պարտավորվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել ստացված հարցին կամ բողոքին` նշված էլեկտրոնային հասցեով ուղարկելով իր դիրքորոշումն արտահայտող պատասխան նամակ: Ընդ որում, այն Օգտատերի հարցերը կամ բողոքները, ում հնարավոր չէ նույնականացնել գրանցման ժամանակ տրամադրած տվյալների հիման վրա, ինչպես նաև անանուն պահանջները, Կայքի Ադմինիստրացիայի կողմից չեն դիտարկվում: Այն դեպքում, երբ Օգտատերը համաձայն չէ այն պատասխանի (փաստարկների) հետ, որը տվել է Կայքի Ադմինիստրացիան ի պատասխան իր հարցի կամ բողոքի, Օգտատերը իր փաստարները հիմնավորող պատասխանն ուղարկում է Կայքի Ադմինիստրացիային պատվիրված նամակով՝ օգտագործելով փոստային կապը: Բանակցությունների միջոցով Օգտատիրոջ պահանջի բավարարման անհնարինության դեպքում, վեճը լուծվում է տվյալ Համաձայնագրով նախատեսված կարգով:
8.4. Օգտատերը և Կայքի Ադմինիստրացիան համաձայնում են, որ սույն Համաձայնագրի հետ կապված և դրանից բխող բոլոր վեճերը և տարաձայնությունները կարգավորում են բանակցությունների միջոցով: Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում, ապա Համաձայնագրի հետ կապված բոլոր վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
8.5. Կայքի անբավարար աշխատանքի հետ կապված բողոքներ չեն ընդունվում, եթե դրանք արդյունք են Օգտատիրոջ սարքավորումների կամ նրա ինտերնետ կապի անբավարար տեխնիկական հզորության, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից իր սարքավորումների կամ ծրագրային ապահովումների սխալ կարգաբերումների:
9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9.1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից գրանցման հաջող ավարտից հետո և գործում է մինչև այն պահը, երբ.
· առաջանում է Կայքի գործառնության և դրա բոլոր ծառայությունները դադարեցնելու անհրաժեշտություն,
· խզվում են Օգտատիրոջ հետ հարաբերությունները՝ սույն Համաձայնագրի պահանջների խախտման պատճառով,
· Օգտատերը դադարեցնում է իրեն մատուցվող ծառայությունները,
· ՀՀ օրենսդրությամբ և սույն Համաձայնագրով նախատեսված այլ դեպքերում:
9.2. Գրանցվելով Կայքում, Օգտատերը հաստատում է իր անվերապահ համաձայնությունը սույն Համաձայնագրի բոլոր դրույթներին, ինչպես նաև իր անձնական տվյալների համապատասխանությունը գրանցման ձևերում ներկայացված բոլոր այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են Կայքում հաջողությամբ գրանցվելու համար:
9.3. Օգտատիրոջ լոգինը և գաղտնաբառը պահպանվում են կրկնակի ակտիվացման հնարավորությամբ՝ նրա կողմից Կայքի օգտագործումը դադարեցնելուց հետո 100 (հարյուր) օրվա ընթացքում: Կրկնակի ակտիվացման համար Օգտատերը պետք է դիմի Կայքի Տեխնիկական սպասարկման ծառայություն: Կրկնակի ակտիվացման հղումը կուղարկվի Օգտատերի այն էլեկտրոնային հասցեին, որը նա նշել է առաջին գրանցման ժամանակ:
9.4. Սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.5. Սույն Համաձայնագիրը չի կարող մեկնաբանվել որպես գործակալական, ընկերակցային, համատեղ գործունեության, վարձակալական հարաբերությունների կամ Օգտատիրոջ և Կայքի միջև Համաձայնագրում ուղղակիորեն չնշված որևէ այլ տիպի հարաբերությունների պայմանագիր: