Զանգահարեք 011 211 211

Գաղտնիության քաղաքականոթյուն

Մեր համակարգում ապահովված է գաղտնիության հատուկ քաղաքականություն, որը բացառում է Ձեր անձնական տվյալների փոխանցումը այլ անձանց, բացառությամբ «Անձնական Տվյալների Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերից:

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը խիստ կարևոր է մեզ համար: Ձեր անձնական տեղեկությունների հավաքագրման միակ նպատակը Ձեզ անհատական, արդյունավետ, ապահով, ու բարձրակարգ ծառայություններ մատուցելն է: Այդ պատճառով հավաքագրվում ու օգտագործվում են միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են համակարգի արդյունավետ գործունեությունը կազմակերպելու համար: Դրանք են անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, բնակության հասցե, հեռախոսահամար, առաքման հասցե, առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություն, Ձեր կատարած գնումների պատմությունը, մեզ հետ կատարված նամակագրությունը (չաթ, էլեկտրոնային նամակներ), բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով:

Պատվերի համար վճարումը կատարվում է պատվերի գրանցման պահին առցանց` որպես կանխավճար` կայքում հասանելի վճարման եղանակներից որևէ մեկով։

Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca, Paypal և VPOS վճարային համակարգերի միջոցով:

Ձեր պատվերը կայքում տեղադրելու փաստը նշանակում է, որ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ օգտագործելու Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

1. Ձեր պատվիրած ծառայությունների մատուցման և անհրաժեշտ օգնության տրամադրման նպատակով;

2. լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով;

3. Ձեր կողմից կատարված պատվերը հաստատող, ինչպես նաև սխալ, կամ թերի լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկման (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը) նպատակով;

Խնդրում ենք խիստ ուշադրություն դարձնել Ձեր հաշվի պաշտպանվածությունը ապահովելուն: Ձեր գաղտնաբառը հաշիվ մուտք գործելու Ձեր բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործե’ք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե, այնուամենայնիվ, փոխանցել եք Ձեր տվյալներն այլոց, հիշե՛ք, որ Դուք եք պատասխանատու Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում կարող եք վերականգնել այն կայքի օգնությամբ:

Կայքում առկա բոլոր նյութերը պատկանում են «Կոմպասս» ՍՊԸ-ին և ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ:

Կայքում առկա բոլոր նյութերը տրամադրվում են միայն Գնորդի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, վերարտադրվել, բաշխվել, հեռարձակվել, փոխանցվել այլ անձանց, ցուցադրվել, արտոնագրվել, պատճենահանվել, կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության:


բաժանորդագրվել նորություններին