Կոմպասս ՍՊԸ-ը Հայաստանի ICT շուկայում գործելու արդեն 15 տարվա փորց ունեցող ձերնարկություն է: 2013 թ. Մենք հիմնել ենք բաժին, որը պետք է հանրությանը արդյունավետ ու որակյալ առցանց կրթություն ապահովելու նպատակով ներկայացներ մատչելի էլեկտրոնային կրթական շտեմարաններ ու ծրագրեր: Արդյունքում ստեղծվեցին learnpro.am և sovorir.am հարթակները, որոնք նպատակ ունեն ապահովել անկախ, արդյունավետ կրթական միջավայր Հայալեզու հանրության համար: Դրանք ներառում են ինչպես դպրոցական առարկաների այնպես էլ մասնագիտական մի շարք դասընթացների էլեկտրոնային շտեմարաններ, որոնք կարող են նախ օգտակար լինել հասարակության տարբեր շերտերին իրենց մասնագիտական որակը ապահովելու ու արդիականացնելու համար և բացի դրանից բարձրացնել դպրոցում օգտագործվող կրթական տեխնոլոգիաների արդյունավետությունը: Ապահովել աշակերտների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացներին և ձևավորել նրանց մոտ ստացված գիտելիքների կիռարման հմտություններ: Այս տարիների ընթացքում մեզ մոտ ձևավորվել է բարձր որակավորում ունեցող հեղինակների, արհեստավարժ օպերատորների ու դիզայներների թիմ, որը ստեղծում է որակյալ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ(ԷԿՌ): Մեր արտադրանքը` ավելի քան 30 դպրոցական ԷԿՌ-ներ անցել են բովանդակային և որակական ստուգում Կրթության Ազգային Ինստիտուտի մասնագետների կողմից, և ունեն ՀՀ ԿԳ Նախարարության արտոնագիրը: Իրենց պատկերավորությամբ, շարադրանքով ու ուսումնական նյութի ամողջական մատուցմամբ այդ նյութերը չունեն այլընտրանք Հայաստանում: Մաղթում ենք Ձեզ հեշտ, արդյունավետ ու հետաքրքիր ուսուցում:
Տարրական դպրոցի մաթեմատիկայի ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 1-ց 4-րդ դասարանների... Կարդալ ավելին
Հիմնական ու ավագ դպրոցի Ֆիզիկայի ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 7-ից 12-րդ դասարանների... Կարդալ ավելին
Հիմնական ու ավագ դպրոցի Երկրաչափություն ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 7-ից 12-րդ դասարանների... Կարդալ ավելին
Հիմնական ու ավագ դպրոցի Քինիայի ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 7-ից 12-րդ դասարանների... Կարդալ ավելին
Հիմնական ու ավագ դպրոցի կենսաբանության ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 7-ից 12-րդ դասարանների... Կարդալ ավելին