Զանգահարեք 011 211 211

Երբ են մեր նախնինները սկսել օգտագործել բանավոր խոսքը

Երբ են մեր նախնինները սկսել օգտագործել բանավոր խոսքը

Բնական աշխարհում մարդուն եզակի են դարձնում իր խոսելու և վերացական մտածելու ունակությունները։ Իսկ եր՞բ են մեր նախնինները սկսել օգտագործել բանավոր խոսքը:

Խոսելու ունակությունը  պահանջում  է ձայնալարերå, լեզուn և շրթունքներå փոխհամաձայնեցված օգտագործելու ունակություններ: Կոկորդի զարգացման տեսությունը, որն առաջ է եկել 1960-ական թվականներին, պնդում է, որ կոկորդի կառուցվածքի էվոլյուցիոն փոփոխությունը, մասնավորապես նրա երկարացումը, ժամանակակից մարդկանց հնարավորություն տվեց արտաբերել բազմազան ձայնավոր հնչյուններ, որոնք բանավոր խոսքի ձևավորման սկզբնական տարրերն են: Ժամանակակից մարդու կոկորդը, ի տարբերություն  մեր նախնիների ու պրիմատների, ավելի երկար է և պարանոցի ողերից ներս է ընկած։

Ալաբամայի համալսարանի լեզվաբան Թոմաս Սավալիսն ու իր գործընկերները շեշտում են, որ մարդու բանավոր խոսքը հիմնված է հակադրվող ձայնավոր հնչյուններ ձևավորելու ունակության վրա: Դրանք ձաւնավոր հնչյուններ են, որոնք իրարից տարբերակում են այն բառերը, որոնք իրենց իմաստով  տարբեր են, բայց ունեն նմանատիպ հնչողութություն: Օրինակ՝ այդպիսին են «ա», «ու» և «է» ձայնավոր հնչյունները «սուր», «սար», «սեր» բառերում։ Այդ գիտնականները պնդում են, որ առանց ձայնավոր հնչյունների բազմազանության, որևե լեզու կերտելը կլիներ գրեթե անհնար:

Ուրեմն  մարդու մոտ բանավոր խոսքը կարող էր զարգանալ միայն տարբեր ձայնավոր հնչյուններ արտաբերելու ունակություն ձեռք բերելու հետ զուգընթաց, կամ դրանից հետո:

Մինչ վերջերս գիտնականները հենվելով բազմակողմանի ուսումնասիրությունների վրա, որոնք վերլուծում էին մի քանի տասնամյակների հետազոտություններ, սկսած հնչյունի առաջնային արտաբերումից մինչև ձայնային տրակտ ու ձայնի մոդելավորում, պնդում էին, որ նախամարդու կոկորդի էվալյուցիոն փոփոխությունները միայն մոտ 300 000 տարի առաջ են հնարավոր դարձրել արտաբերել ձայնավոր հնչյունների լայն սպեկտր, երբ ձևավորվեց <<Մարդ բանական>>-ը` “homo sapiens”-ը: Հետևաբար խոսելու ֆիզիկական հնարավորություն կարող էր ունենալ միայն <<Մարդ բանական>>-ը։

Այսինքն ընդամենը 300 000 տարվա պատմություն պետք է ունենա նաև այն լեզվի առաջացումը, որի օգնությամբ  մարդը առարկաներ կամ հասկացողություններ անվանելու համար օգտագործում է բառեր և հետո այդ բառերով կազմում է նախադասություններ:

Հարցը կայանում է նրանում, թե արդյ՞ոք կոկորդի էվալուցիոն փոխություններն են հնարավորություն տվել մարդուն օգտագործել մեծ թվով ձայնավոր հնչյուններ։

Science Advances ամսագրում տպագրված գիտահետազոտական ​​խմբի վերջին ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մարդկության վաղ նախնիները, նույնիսկ <<մարդ բանական>>-ի առաջացումից շատ առաջ, ունեին նման հնչյուններ արտաբերելու անատոմիական ունակություն: Հետևաբար այն հարցը թե ե՞րբ այդ միլիոնավոր տարիների ընթացքում մարդու նախնիները միմյանց հետ շփվելու նպատակով ձևավորեցին բանավոր խոսքը, մնում է բաց:

Գիտնականների խումբը ուսումնասիրել է պրիմատների տարբեր հնչյուններ արտաբերելու ունակությունը և օգտվել ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքներից, որպեսզի կարողանա մոդելավորել խոսակցական հնչյունները։ Մի քանի ուղություններով հետազոտությունները բերեցին այն եզրահանգմանը, որ մարդիկ միակը չեն, որ կարող են արտաբերել ձայնավոր հնչյունների լայն սպեկտր։

2016 թ գիտնականների մի խումբ Տեկումսե Ֆիտչի գլխավորությամբ կապիկների ձայնային ուղիների ռենտգենյան հետազոտության հիման վրա, եկել են այն եզրակացության, որ կապիկները պատրաստ են բանավոր խոսքին։ Science Advances ամսագրում որպես եզրակացություն նրանք գրել են, որ իրենց հետազոտությունների արդյունքները ենթադրում են, որ մարդու խոսելու կարողությունների զարգացումը պահանջում էր նյարդային համակարգի  փոփոխություններ, այլ ոչ թե ձայնային անատոմիայի փոփոխություններ: Կապիկները  ունեն բանավոր խոսքի համար պիտանի ձայնային ապարատ, բայց չունեն խոսելու պրոցեսսը կազմակերպելու ունակ ուղեղ։

2017 թ Ֆրանսիայի Grenoble Alpes համալսարանի  խոսքի և ճանաչողության հետազոտող  Լուի Ժանոմ Բոն իր թիմի հետ հետազոտել էին բաբուինների խմբի ավելի քան 1300 ձայնարտաբերում։ Եվ եկել է նույն եզրակացությանը ինչ որ Ֆիտչի խումբը։

Սավալիսը նշում է «Մենք չենք ասում, որ 300 000 տարուց ավելի վաղ մեր նախնինների որևէ տեսակ օգտագործում էր խոսքը։ Այլ զուտ պնդում ենք այն, որ հակադրվող հնչյուններ արտաբերելու կարողությունը տանում է մեզ դեպի մեր վերջին ընդհանուր նախնինը՝ կապիկը»։ Դա նշանակում է, որ խոսքի համակարգը առնվազն 100 անգամ ավելի երկար ժամանակ ուներ զարգանալու, քան մենք կարծում էինք»։

Չնայած նրան, որ կոկորդը և ձայնային տրակտի անատոմիան օգնում են խոսքը հնարավոր դարձնել ֆիզիկապես, դա բոլորովին բավարար չէ խոսելու համար: Ուղեղը նույնպես պետք է կարողանա ղեկավարել արտասանությունը և խոսքի հնչյուններն ընկալելու մարդու ունակությունը: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած պրիմատները կարող են արտաբերել լայն ձայնային տիրույթ, օրինակ, առնվազն 38 տարբեր կանչեր Բոնոբո տեսակի կապիկների դեպքում, նրանք պարզապես չունեն բանավոր խոսքը զարգացնելու համար բավականաչափ զարգացած ուղեղ:

Որտե՞ղ, ե՞րբ և նախամարդկանց ո՞ր տեսակի մոտ  է զարգացել  ուղեղն այնքան, որ հնարավոր է դարձրել նրանց մոտ բանավոր խոսքի զարգացումը: Այս հարցերը բարդ և հետաքրքրաշարժ ոլորտ են հետագա հետազոտությունների համար:

Ուսումնասիրելով թե ինչպես են շիմպանզեները օգտագործում իրենց ձեռքերը իրար հետ շփվելիս և այն, թե ինչպես են նրանք կարողանում են ընկալել մարդու ձեռքերի ժեստերի իմաստը, որոշ գիտնականներ ենթադրում են, որ լեզուն նախ զարգացել է որպես ժեստերի լեզու, և միայն հետագայում, բանավոր  խոսքի միջոցով դարձել ավելի արդյունավետ:

Որոշ հետազոտողներ փորձում են նախամարդու մոտ խոսելու հնարավորության արդյունքում առաջացած  աշխարհի ճանաչողական թռիչքի ապացույցներ գտնել և դրա օգնությամբ որոշել լեզվի առաջացման ժամանակահատվածը: Լեզուն չի թողնում գտածոներ, բայց հնարավոր է գտնել նրա առկայությունը ապացուցող ոչ ուղղակի գործոններ, ինչպես օրինակ նախամարդու օգտագործած գործիքների ձևերը ու նրանց պատրաստման մեթոդները, ինչը ցույց է տալիս թե ինչպես էին մեր նախնիները օգտագործում ինենց ուղեղը:

Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը խոսելու համար  օգտագործում է իր  ուղեղի ճիշտ նույն հատվածները, որոնք պատասխանատու են նրա գործիքներ պատրաստելու ունակությունների համար։ Հետևաբար կարելի է ենթադրել է, որ մինչև 2 միլիոն տարի առաջ ի հայտ եկած ամենավաղ քարե գործիքներ ստեղծող նախամարդիք կարող էին նաև շփվել միմյանց հետ բանավոր խոսքի օգնությամբ:  

բաժանորդագրվել նորություններին