Զանգահարեք 011 211 211

1 կմ տրամագծով աստերոիդը մոտենում է Երկրագնդին 25/10/2019 կգտնվի նրան ամենամոտ կետում: Արժի ա՞րդյոք դրանից վախենալ:

1 կմ տրամագծով աստերոիդը մոտենում է Երկրագնդին 25/10/2019 կգտնվի նրան ամենամոտ կետում: Արժի ա՞րդյոք դրանից վախենալ:

ԱՄՆ NASA-ի երկրագնդին մերձ օբյեկտների ուսումնասիրման կենտրոնի մասնագետները հաշվարկել են 400 մ-ից մինչև 1 կմ չափով ասղակերպի շարժման հետագիծը և պարզել, որ այն մոտենում է երկրագնդին և 25/10/2019-ին կգտնվի նրան ամենամոտ կետում 0,04 աստղագիտական միավոր հեռավորություն վրա: Այդ հեռավորությունը  մոտ 16 անգամ գերազանցում է երկրից լուսին հեռավորությունը: Ակնհայտ է, որ այդ աստղակերպը վնաս չի կարող պատճառել երկրին:                                                                                                                   Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ աստղակերպը բացահայտվել է դեռևս 1998 թ. Ապրիլի 18-ին ու հենց այդ ժամանակ էլ հաշվարկվել է նրա հետագիծը:

Ըստ ԱՄՆ NASA-ի տվյալների մեկ տարվա ընթացքում երկրագնդի մերձավոր տարածքով անցել են մոտ 1000 աստղային օբյեկտներ, բայց բոլորն էլ անցել են երկրագնից անվտանգ հեռավորության վրա: Տարեկան միջինում 7 տիեզերական մարմին բախվում են  են երկրագնդին: Լուրջ վնաս դրանք չեն առաջացնում, բայց կարող են վախեցնել, ինչպես դա եղավ Չելյաբինսկի մետեորիտի դեպքում:

Այսօր գիտնականները կարողանում են հաշվարկել ամեն մի հայտնի տիեզերական մարմնի հետագիծը, ու նրա երկրագնդի հետ առաջիկա 100 տարիների ընթացքում ընդհարման հավանականությունը: Այսպիսով համարյա բոլոր 1 կմ-ից մեծ չափ ունեցող երկրագնդի մերձակայքով անցնող աստղակերպերը հայտնի են աստղագետներին: Ավելի փոքր չափեր ունեցող մարմինների մասին ասղագետները ավելի քիչ բան գիտեն, դրանց մեծ քանակի պատճառով: Աստղագետները տվյալներ ունեն երկրագնդի մերձակա տարացքում թռչող 100 մ-ից մեծ չափ ունեցող աստղակերպերի միայն 10%-ի մասին: Իսկ 20 - 30 մ չափերով մարմինների միայն 1-2%-ն է նրանց հայտնի:

Մենք այսօր կարող ենք համարել որ մոտակա 100 տարում երկրագնդին չի սպասում ընդհարում որևէ խոշոր աստղակերպի հետ:

Բայց ա՞րդյոք երկրագունդը լիովին պաշտպանված է խոշոր աստղակերպերի հետ աղետալի ընդհարումներից:

Երկրագնդի գոյության ողջ ժամանակահատվածում  մեզ հայտնի են իսկապես աղետալի ընդարումներ խոշոր աստղակերպերի հետ: Նշենք որ այդպիսի ընդհարումների քանակը չի անցնում 10-ից:

Անտարկտիդայի սառցե վահանի տակ, Ուիլկսի երկրի շրջանում է գտնվում ահռելի. մոտ 500 կմ տրամագիծով կրատեր: Գիտնականները դեռ 1960-ական թվականներից ենթադրում էին այդ կրատերի գպյությունը: 2009 թ. հետազոտելով GRACE արբանյակի կողմից ստացված տվյալները ամերիկացի գիտնականները հաստատեցին, որ խոսքը գնում է խառնարանի մասին, որն առաջացել է խոշոր տիեզերական մարմնի երկրագնդի հետ բախման հետևանքով: Մասնագետները համարում են, որ այդ բախումը տեղի է ունեցել 250 միլիոն տարի առաջ, ինչը համընկնում է երկրագդնդի պատմության մեջ կենդանիների զանգվածային ոչնչացման` Պերմի դեպքի հետ: Այդ ժամանակ անհետացան ծովային կենդանիների տեսակների 96 տոկոսը, ցամաքային ողնաշարավորների 73 տոկոսը: Բացի դրանից Պերմի դեպքը երկրագնդի պատմության ընթացքում միակն էր, որի ժամանակ ոչնչացան նաև միջատների տեսակների 83 տոկոսը:

Կենդանիները տեսակները ոչնչացան ոչ միանգամից: Ըստ Մասաչուսետսի համալսարանի ուսումնասիրության այդ պրոցեսսը տևել է 60 հազար տարի: Չինացի գիտնականները համարում են որ տևողությունը շատ ավելի կարճ է եղել և անհետացած տեսակների 90%  ոչնչացել է ընդհամենը մի քանի հազար տարիների ընթացքում: Դրա պատճառներն էին հրաբխային ձմեռը, ջերմոցային երևույթը, օվկիանոսային ջրի թթվայնացումը, որոնք այդ աղետալի ընդհարման հետևանքն էին:

Դինոզավրերի բազմաթիվ տեսակներ կարող էին անհետանալ մեծ աստղակերպի երկրագնդի հետ բախման հետևանքով, որը ընկավ Մեքսիկայում գտնվող Յուկատան թերակզու վրա 66 միլիոն տարի առաջ: Այդ ժամանակ թերակղզու տեղում առնվազն 30 մ խորությամբ ծով էր գտնվում:                                                                                                                                                                                                                        Ըստ գիտնականների հաշվարկների այդ բախումը համարժեք էր  10 ատոմային ռումբի միաժամանակյա պայթյունի: Մի քանի հարյուր մետր բարձրությամբ հզորագույն ցունամիներ տարածվեցին դեպի ցամաքի խորքերը, Վառվեցին անտառները հազարավոր կմ տարածությամբ: Այդ բախումից ոչնչացան ծովային կենդանիների տեսակների շուրջ 16%-ը և ցամաքային ողնաշարավորների տեսակների 18%-ը:

 Կենդանիների այդ թվում մամոնտների ու խոշոր բիզոնների զանգվածային  ոչնչացման վերջին դեպքերից է մոտ 13 միլիոն տարի առաջ տեղի ունեցած երկրագնդի վրա տարեկան միջին ձերմաստիճանի խիստ անկումը ու դրան հետևած երկրագնդի մակերեսի սառցակալումը, որի մասին վկայում են Գրենլանդիայի սառցասարերում հորատված սառույցի կեռների հետազոտությունները: 2007 թ. ամերիկացի գիտնականները առաջարկեցին հիպոթեզ, որ այդ սառցակալումը ատղակերպի կամ գիսաստղի երկրագնդի հետ բախման արդյունք էր; 12 տարի անց կատարելով երկրագնդի տարբեր կետերում պլատինի  կոնցենտրացիայի չափումներ գիտնականները ապացուցեցին այդ վարկածը: Բանն այն է, որ այդ մետաղը մեծ քանակներով պարունակվում է երկնային մարմիններում` մետիորիտներում ու գիսաստղերում:  Եթե այդ մետաղի կոնցենտրացիան սովորականից մեծ է հողում ապա դա վկայում է տիեզերական հարվածի մասին: Մասնագետները հայտնաբերեցին այդ մետաղի կոնցենտրացիայի անոմալիաներ հարաֆային աֆրիկայի, Գրենլանդիայի արևմտյան Ասիայի, հարավային ու հյուսիսային Ամերիկաների հողային այն շերտերում, որոնք համապատասխանում են միևնույն ժամանակահատվածին` 12 680 հազար տարի առաջ: Գիտնականները ենթադրում են որ մոտ 13 միլիոն տարի առաջ միաժամանակ մի քանի աստերոիդ կամ գիսատղ է բախվել երկրագնդի հետ նրա մակերևույթի տարբեր մասերում:

Աղբյուր` РИА новости  наука 10/2019

բաժանորդագրվել նորություններին