Տարրական դպրոցի մաթեմատիկայի ԷԿՌ-ը համապատասխանում է հանրակրթական դպրոցի 1-ց 4-րդ դասարանների առարկայական ձրագրերին , լիարժեք է, ու ստացել է ՀՀ ԿԳՆ հավաստագիր: Ամեն մի դասարանի ուսումնական նյութը ներկայացվում է դասերի հաջորդականության ձևով:
ԷԿՌ-ի ամեն մի դասը պարունակում է բացատրական մաս ու ինտերակտիվ վարժություններ: Վերջիններս բաժանված են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են այն վարժությունները, որոնց նպատակը տվյալ դասում ներկայացված ուսումնական նյութի ամրապնումն է, երկրորդ խումբն են կազմում նախորդ դասերում անցած ուսումնական նյութի կրկնությունը ապահովող վարժությունները: Վերջապես երրորդ խմբում ներառված են տրամաբանությունը զարգացնող վարժություններ:
Առաջին դասարանի ԷԿՌ-ի դասանյութը կրկնում է իր մեջ նաև նախադպրոցի մաթեմատիկայի ծրագրը, որը ներկայացված է ԷԿՌ-ի առաջին 16 դասերի ձևով:
2-ից 4-րդ դասարանի ԷԿՌ-ները պարունակում են վարժությունների կատարման գնահատման մեխանիզմ, որի շնորհիվ ԷԿՌ-ն գնահատվում է աշակերտի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը: